Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր կազմակերպվեց երթ`դեպի ՌԴ դեսպանատուն:
Քաղաքացիները նախ հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղ էլ ելույթներով հանդես եկան կազմակերպիչները:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ`ակցիայի մասնակից Դավիթ Սանասարյանն իր ելույթում դժգոհությունն արտահայտեց ՌԴ վարած քաղաքականության մասով: Ըստ նրա`մեր թիկունքում տեղի է ունեցել դավադրություն, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել` գործելով միակողմանի:
Դավիթ Սանասարյանի խոսքով` այն հիմնավորումը, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառեր, ապա Ադրբեջանը զենք կգներ այլ երկրից, իրականում ստոր սուտ է, քանի որ այդ զենքերը արտադրում են միայն երկու գերտերություններ` ՌԴ-ն և ԱՄՆ-ն:
«ԱՄՆ-ն հրաժարվել է նմանատիպ զենքեր վաճառել Ադրբեջանին, ինչն էլ հավաստում է այն պնդումը, որ Ադրբեջանի միակ հույսը մնում է Ռուսաստանը, վերջինս էլ կատարել է իր սև գործը` մեր թիկունքում Ադրբեջանին վաճառելով մասայական ոչնչնացման ռազմական տեխնիկա»,- ասաց Սանասարյանը:
Ռուսաստանը նաև ՄԻՆՍԿ-ի խմբի անդամ է, ըստ նրա, այս պետությունը իրավասություն չուներ խաղաղությունը խաթարող նման հանցավոր քայլեր իրականցներ և հակամարտող կողմերին զենք չպետք է վաճառեր:
«Վերջ ռուսական ստոր դաշնակցությանը: Մեզ հավաստիացնում էին, որ ԵՏՄ մտնելը մեր անվտանգության համար է, սա՞ էր ձեր անվտանգությունը: Այսօր ԵՏՄ անդամներն առաջին են կանգնել Ալիևի թիկունքում, ՀԱՊԿ-ի անդամնե’ր դուք ևս Ալիևի թիկունքում եք, Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա այս երկու կառույցներից. սա հրամայական է»,- իր խոսքում նշեց Դավիթ Սանասարյանը