ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քաղաքացիների հետ ավանդական «ուղիղ կապի» ժամանակ ասել են այն մասին, որ ԶԼՄ-ների տեղեկություններով նրա նախկին կինը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան ամուսնացել է։
«Լյուդմիլա Ալեքսանդրովնայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, նրա մոտ ամեն ինչ շատ լավ է, ինձ մոտ նույնպես»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ երբեմն տեսնում է իր նախկին կնոջը։
Պուտինը կատակել է, որ իր պատասխանը կարող է ազդել տարադրամի փոխարժեքի կամ նավթի գների վրա:
ՌԴ նախագահը հավելել է, որ անձնական կյանքը կարևոր թեմա չէ։