Շվեյցարիայի Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:
Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին»: «Աթլետիկո Մադրիդին» բաժին ընկավ «Մյունխենի Բավարիան»:
Կիսաեզրափակչի առաջին հանդիպումներն ապրիլի 26-27-ին են, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-4-ին: