Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեին եւ դուրս եկավ եզրափակիչ' միաժամանակ նվաճելով օլիմպիական ուղեգիր:
Հիշենենք, որ այսօր ուղեգիր էր նվաճել նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ովքեր այսօր պարտություն կրեցին, վաղը կմրցեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: