ԼՂՀ ՊԲ զինծառայողների կողմից ապրիլի 16-ին հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ-ն։

 

 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռեւս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները»,-ասված է հաղորդագրությունում։