Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում ապրիլի 17-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և Օրհնության կարգը՝ Ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը և Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը, որոնք իրենց ելույթներում նշել են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Յենայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։