Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ և բողոքի երթ են անցկացնում ի պաշպանություն ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի, ում վերջերս Ռուսաստանում դատապարտել են 4 տարվա ազատազրկման: 

 

Երթի մասնակիցները կշարժվեն դեպի ԱԳՆ, նամակ կհանձնեն և ճանապարհը կշարունակեն դեպի ՌԴ դեսպանատուն, ուր կրկին նամակ կհանձնեն: 

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ երթը հսկվում է բազմաթիվ ոստիկանների կողմից: Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ են. «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ և Հայաստանի և Արցախի դրոշներ: