Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով հաղթել էր «Վերդերին»:  

Հանդիպմանը մրցավարը 11 մետրանոց հարված էր նշանակել 71-րդ րոպեին, երբ մրցակցի տուգանային հրապարակում Արթուրո Վիդալի նկատմամբ մրցակցի ֆուտբոլիստը խախտել էր կանոնները: Իրականում, սակայն, խաղացողը չէր դիպել Վիդալին, ինչը վրիպել էր մրցավարի ուշադրությունից: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Թոմաս Մյուլերը: