Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Մալգայի» հետ:
62-րդ րոպեին Ռաուլ Բաենան խփեց հանդիպման առաջին գոլը, իսկ խաղավարտին դաշտի տերերը խուսափեցին պարտությունից` հաշիվը 1:1 դարձրեց Ռիկան (90+2)
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտավորված էր խաղին, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Այս խաղից հետո «Ռայո Վալյեկանոն» միավորների քանակը հասցրեց 35-ի: