«Եվրոպայի առաջնությունն ավելի հեշտ կլիներ, քան թե այս վարկանիշային մրցաշարը: Քանի որ սա մեր վերջին շանսն էր: Երբ պատմում էի տղաներին, թե ինչ պատերազմի մեջ են եղել 18-19 տարեկան տղաները, մերոնք բոլորն իրենց հոգու մեջ երդում էին տվել, որ պետք է հաղթեն»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Հովհաննես Բաչկովին վարկանիշային մրցաշարերի մասնակցելու և վարկանիշ ձեռք բերելու այլ տարբերակների մասին խոսելիս Գաբրիելյանը նշեց.
«Շատ բարդ է: Միակ մրցաշարը, որը կարող է վարկանիշ բերել, Բաքվի մրցաշարն է: Գոնե 80% իմանանք, որ կարող ենք այնտեղից վարկանիշ բերել, կգնանք, բայց չեմ հավատում, որ իրենք ամեն ինչ չեն անի, որ զրկվենք վարկանիշից: Բոլորդ իմացեք, որ Բաչկովը չի պարտվել, ասում եմ սա որպես մասնագետ, միջազգային կարգի մրցավար: Թե ինչ կուլիսային խաղեր գնացին, ոչ մեկիս համար պարզ չէ, և զարմացանք, որ հայտարարեցին՝ հաղթեց մյուս մարզիկը: Այս դեպքում ասում են՝ հայի բախտ: Եվրոպայի առաջնությունն ավելի հեշտ կլիներ, քան թե այս վարկանիշային մրցաշարը: Քանի որ սա մեր վերջին շանսն էր: Երբ պատմում էի տղաներին, թե ինչ պատերազմի մեջ են եղել 18-19 տարեկան տղաները, մերոնք բոլորն իրենց հոգու մեջ երդում էին տվել, որ պետք է հաղթեն: Առավել ևս մրցակցի հարկի տակ: Այսօրվա մեր մարզիկները սահմանների մեր վաղվա պաշտպաններն են,- այս մասին ասաց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: