«Ձեռքներդ հեռու Արցախից»։ Այս և մի շարք այլ կարգախոսներով մեկնարկեց արժանապատվության երթը դեպի ՀՀ Ագ նախարարություն, ապա ՌԴ դեսպանատուն։ «Ղարաբաղը մերն է, Արցախը մերն է, մենք ենք որոշողը»։ Ահա այսպիսի կարգախոսներով են երթի մասնԿիցները քայլում։ Նրանք պատրաստվում են նամակ հանձնել նախարարությանը։
Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Ադրբեջանին հող չունեն հանձնելու։ Նշենք, որ այսօր Հայաստան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։