Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Ոստիկանության աշխատակիցները բավական կոշտ մեթոդների են դիմում։ Նրանք Բաղրամյան պողոտայի մայթերում հավաքված մարդկանց բռնի կերպով բերման են ենթարկում՝ կին, տղամարդ, մեծ և փոքր։
Բռնի ուժ կիրառվեց նաև լրատվականներից մեկի օպերատորների նկատմամբ։ Անհասկանալի է, թե ինչու է ոստիկանությունը նման անհանդուրժողականություն դրսևորում։ Անգամ հաշվի չեն առնում, որ հավաքվածների մեջ կան լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Այս պահին դժվար է ասել, թե ընդհանուր առմամբ քանի բերման ենթարկված կա։