Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհի Դիանա Մելքոնյանը 2015թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 23:25-ի սահմաններում պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով Երևան քաղաքի Գ. Նժդեհի 27 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության, Դ. Մելքոնյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի առաջին հարկի միջանցքում շուրջ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին' խաթարելով ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը: Սա զուտ պաշտոնական տեղեկատվությունն է:

 

 

Վերը նշված արարքի համար Դիանա Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանությունը») 1-ին մասի հատկանիշով: