Հանրահայտ դերասան Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակաբաշխության մասնակիցների հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը: Հայտնի դերասանը դիտել է 20-րդ դարասկզբի մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին վկայող ցուցանմուշները:
Նա հայ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանից նվեր է ստացել Հայոց ցեղասպանության ականատեսների մասին պատմող «Վերապրածներ» լուսանկարների գրքի անգլերեն տարբերակը: Քլունին լուսանկարչին խոստացել է անպայման կարդալ այն:
«Ինձ հետ «Վերապրածներ»-ից մի օրինակ էի վերցրել, բայց չէի որոշել ում նվիրել: Այնպես ստացվեց, որ հանդիպեցի «Ավրորոա»-ի պատվիարկության անդամներին ու մոտս միտք առաջացավ, որ գիրքը Քլունիին նվիրեմ, քանի որ նա այդ առաքելությամբ է Հայաստան եկել: Նվիրեցի, նա մեծ սիրով ընդունեց, հարցրեց անունս ինչ է, ասացի, հետո ասաց' պիտի անպայման կարդամ, նայեմ»,-մեզ հետ զրույցում նշեց Նազիկ Արմենակյանը:
Քլունին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի, «Ավրորա» մրցանակաբաշխության պատվիրակության անդամների ուղեկցությամբ ծաղիկ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում: