Մոսկվայում անհայտ անձը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա այրող կապույտ քիմիական հեղուկ է լցրել։ Այդ մասին նա հայտնել իր բլոգում:

 

 

Ընդդիմադիրի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել գրասենյակի դռների մոտ, հարձակվողները երկուսն են եղել։

 

 

«Նրանցից մեկը ինչ-որ կապույտ այրող քիմիական հեղուկ լցրեց վրաս, որը լցվեց աչքերս. Եվ փախուստի դիմեց»,- ասել է Նավալնին։

 

 

Նրա խոսքով՝ ինքը փորձել է վազել նրա հետևից, սակայն հետո փոշմանել է և գնացել հագուստը փոխելու։