WBA/WBO/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ մենամարտից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինացի բռնցքամարտիկը վախենում է իրենից:

«Կլիչկոն հոգեբանորեն անհավասարակշիռ է: Նա դողալու է վախից, նա վախենում է ինձանից: Ես արդեն համար առաջինն եմ և ատում եմ բռնցքամարտը: Ատում եմ ձեզ հետ խոսելը: Նախընտրում եմ տանը  երեխաներիս հետ շոկոլադ ուտել: Կլիչկոյի հետ մարտից չափից շատ փող եմ աշխատում, որ հրաժարվեմ  դրանից: Ես նույնիսկ չեմ ապրում այնպես, ինչպես պետք է ապրի մարզիկը: Ինձ մարզիկ անվանելը խայտառակություն է»,- ասել է Ֆյուրին:

Այս խոսքերից հետո Ֆյուրին հանել է շապիկը և ցուցադրելով մարմինը՝ ասել է.

«Նայեք ինձ, իսկ հետո Վլադիմիրին: Ես ճարպոտ մարդ եմ: Եվ ինձ հաջողվել է ծեծել Կլիչկոյին: Կլիչկոն պետք է ամաչի, որ պարտվել է նման ճարպոտ մարդուն»,- Ֆյուրիի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջև Գերմանիայում կայացած առաջին մարտում Ֆյուրին հաղթել էր մրցավարների միանձնյա որոշմամբ:

Фьюри: