Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների 400-ից ավելի լրագրողներ մնացել են առանց աշխատանքի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթին հայտնել է Zaman թերթի նախկին թղթակիցը:

 

Նրա խոսքով՝ իր գործընկերներին աշխատանքից ազատել են փոխհատուցման վճարում չնախատեսող հոդվածով:

 

Անկարայում Zaman թերթի գրասենյակը փակել են ապրիլի 29-ին: Ընդհանուր առմամբ Zaman-ից և Cihan գործակալությունից աշխատանքից ազատել են 400-ից ավելի լրագրողների: Ընդ որում ինձ և իմ գործընկերներին ազատել են «ծառայողական դիրքը չարաշահելու» և «կազմակերպության հեղինակությանը վնաս հասցնելու» հոդվածներով, որոնցով փոխհատուցում չի նախատեսվում», -ասել է լրագրողը:

 

Cihan-ի աշխատակիցոը հաստատել է, որ ապրիլի 29-ին ազատել են այդ կազմակերպության մեծ թվով լրագրողների ևս:

 

«Անկարայում գործակալության գրասենյակի 25 լրագրողներից 17-ին ազատել են: Եթե այն ամբողջությամբ չփակվի, ապա, նվազագույնը, կկոմպլեկտավորվի իշխանամետ ԶԼՄ-ների աշխատակիցներով, որոնցից ոմանք արդեն հրավեր են ստացել աշխատելու մեր փոխարեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Zaman և Cihan լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նրանք տեղեկություններ են հրապարակել Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության կողմից Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին զենք և զինամթերք վաճառելու մասին՝ բերելով անհերքելի փաստեր:

 

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հետապնդումներն ուժեղացել են նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, իսկ քրդերի հետ հակամարտությունը բռնկվել է նոր ուժով: