Երկու իսրայելցի ուսանողներ, ովքեր սովորում էին Հայաստանում, անհայտ անձանց կողմից առևանգվել են Թուրքիայում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Իսրայելում պաշտոնատար անձանց խոսքով՝ առևանգողները փրկագին են պահանջել, հակառակ դեպքում խոստացել են նրանց վաճառել «Իսլամական պետություն» խմբավորմանը, տեղեկացնում է Channel 10-ը:
Շաբաթ ուսանողներն ազատ են արձակվել և այս պահին գտնվում են Թուրքիայի հարավային Մերսին քաղաքի ոստիկանական բաժանմունքում, հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն։
Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել: