Արցախում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպումը դեռ չի կայացել:

 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: