Քվեատուփը զայրույթից գետնովն է տվել, մեղադրել ու դատում են քվեարկության գործընթացը ձախողելու նպատակ ունենալու, հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքները դիտավորությամբ խոչընդոտելու համար:

 

 

Վիգեն Դավթյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասային հանձնաժողովի անդամներից մեկն է եղել: Ըստ մեղադրական եզրակացության, նա Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը, խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ ժամը 08:30-ի սահմաններում քվեատուփը հարվածել է հատակին և կոտրել այն, ինչի արդյունքում խախտվել է քվեատուփի ամբողջականությունը, այն կորցրել է իր նպատակային նշանակությունը:

 

 

Համաձայն քր. գործի նյութերի, նա իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին:
Վերը նշված արարքի համար Վիգեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») 1-ին մասի հատկանիշով: