Կառավարության նիստի օրակարգում ներառված է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նշված է, որ կառավարությունը հավանություն է տալու նախագծին:

 

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

 

Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

 

Կառավարությունից միաժամանակ հայտնում են, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: