Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

«Չեմ կարծում, որ չեմ մտնի ֆուտբոլի պատմության մեջ: Անկախ այն բանից, թե դուր է գալիս մարդկանց, թե ոչ, թվերը խոսում են իրենք իրենց մասին: Լինելու եմ լեգենդների թվում: Ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ, սակայն ինչ էլ խոսեն, համոզված եմ՝ ես արդեն ֆուտբոլի պատմության մեջ ինձ համար նշանակալի տեղ եմ ապահովել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: