Հետո ոստիկանները, մերձավորները հարցնելու էին՝ բա որ բռնաբարել էր, ինչո՞ւ անմիջապես չհայտնեցիր մեզ: Ու նախապես մտածել է, թե բջջային հեռախոսի քարտի հետ կապված ինչ պատմություն հորինի:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մարգարիտա Ասրյանը 2016 թվականի մարտի 8-ին, ժամը 22:30-ի սահմաններում նախապես հանել է իր տան մուտքի դռան երկու առանձին կտորներից բաղկացած ապակիները, դրանցից մեկը դրել միջանցքից հյուրասենյակ տանող դռան շեմքին, իսկ մյուսը՝ մուտքի դռան աստիճանահարթակին:
Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, բջջային հեռախոսից հանել է քարտը և նետել ջրատարի մեջ, որից հետո, չնայած հանցագործության մասին սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելուն, նույն օրը գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում, թե իբր Կ. Պետրոսյանը կոտրել է մուտքի դռան ապակին, մուտք գործել տուն, դանակով սպանելու սպառնալիքով ստիպել է հանել հագուստները, ապա իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, հետո վերցրել է իր բջջային հեռախոսի քարտն ու հեռացել:
Վերը նշված արարքի համար Մարգարիտա Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի («Սուտ մատնությունը») 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: