Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 30 թռչող սարք, այդ թվում՝ բոլոր «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է BBC-ն:

 

Բացի ինքնաթիռներից, ավիաբազայից դուրս է բերվել անձնակազմի զգալի մասը, որը զբաղվում էր տեխնիկայի սպասարկմամբ:

 

Կոնաշենկովի խոսքով՝ բազայում մնացել է նվազագույն քանակությամբ ավիացիա, որը հարկավոր է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը վերահսկելու և ԻԼԻՊ-ի և «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների օբյեկտներին հարված հասցնելու համար: