Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալու մասին որոշումը:

 

 

«Դա վարչապետի որոշումն է: Բարին էլ դա է»,- ասել է նա, հաղորդում է 1news.az՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

 

 

Ինքը՝ Դավութօղլուն, խոսելով կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, ասել էր. «Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում: Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել: Պաշտոններից և ոչ մեկը ես չեմ խնդրել: Երևբէ դրանց համար քարոզչություն չեմ արել կամ այդ հարցով չեմ դիմել: Ամենաուժեղ մարդը նա է, ով խաղաղ է ինքն իր հետ: Երբեք չեմ պաշտպանել որևէ բան, որին չեմ հավատացել: Հետքայլ չեմ արել նրանից, ինչին հավատացել եմ»: