ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորոթյունը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը՝ ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին հղումով։

 

 

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։

 

 

Ավելին՝ արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է Ռուսաստանի նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին։

 

 

Դրա հետ մեկտեղ աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։