Այսօր Մոսկվայում տեղի ունեցող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը ուժերը չափեց ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովի դեմ և հաղթանակ տոնեց առաջին ռաունդում:

Մեր մարզիկը կրում էր զինվորական հագուստ և հաղթանակը նվիրեց Հայաստանի և Արցախի սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին, ինչպես նաև մերօրյա հերոսներին, ովքեր ապրիլյան պատերազմում զոհվեցին