Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» խաղը անհանգստացրել է իր թիմին և որ դորտմունդցիներն իրենց համար ուժեղ մրցակից են եղել:
Չնայած դրան՝ Գվարդիոլայի թիմը մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ ապահովել է իր չեմպիոնությունը:
««Բորուսիայի» չեմպիոնությունը իրատեսական էր և կարող էր տեղի ունենալ: Մենք միշտ լավ առավելություն ենք ունեցել նրանց նկատմամբ, սակայն դորտմունդցիները նույնիսկ չգիտեին կամ էլ չէին մտածում, որ մեզ համար եղել են շատ ուժեղ մրցակից», - Մյուլերի խոսքը մեջբերում է tz-ը: