Ապրիլի 2-ից ուզում էի գալ, չէին բերում, բայց այս անգամ զոռով էր, տղաներին անընդհատ ասում էի՝ գալու եմ, գալու եմ: Երեկ վերջնականապես իրականացավ երազանքս: Այս մասին ԵԿՄ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է առաջնագիծ մեկնած կանանցից մեկը:
«Մեր զինվորների կողքին եմ՝ որպես մայր, որպես քույր, եղբայր, մեր երեխաների կողքին պետք ա լինենք, կապ չունի՝ իգական սեռի ներկայացուցիչ ենք, թե արական: Ես էլ 15-ամյա դուստր ունեմ, մորս մոտ է: Հանուն մեր երեխաների, մեր ազգի, մեր հողի պարտավոր ենք պաշտպանել»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում