Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում երեքշաբթի օրը՝ մայիսի 10-ին, խնդրագիր է հայտնվել Ռուսաստանը Կացապիա վերանվանելու առաջարկով, հայտնում է mk.ru-ն:
«Բոլոր փաստաթղթերում օգտագործել Կացապիա անվանումը՝ «Ռուսաստանի Դաշնության» փոխարեն: Հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել»,- գրել է դիմումի հեղինակը:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, փետրվարին հայտնի է դարձել այն մասին, որ Ուկրաինայի Գերագույն ռադան օրակարգ է ընդունել օրենքի նախագիծը, որն արգելում է «Ռոսիա» անվանումը Ռուսաստանի Դաշնության համար և դրա փոխարեն առաջարկում է օգտագործել «Մոսկովիա» անվանումը։