Տերևները լցրել է կաթսայի մեջ, ավելացրել կաթ և եռացնելու միջոցով պատրաստել «Հաշիշի յուղ»: Բայց հետո համը ելել է…

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Կամո Մինասյանը 2015թ. նոյեմբերի 23-ին նշված մարզի Դվին գյուղի դաշտերում վայրի աճած կանեփից քաղելու եղանակով իր օգտագործման համար ձեռք է բերել կանեփի տերևներ: Ըստ մեղադրական եզրակացության, Կ. Մինասյանն այդ տերևները տարել է նշված հատվածի հարևանությամբ գտնվող, իրեն պատկանող հողատարածք, որտեղ կանեփի տերևները լցրել է կաթսայի մեջ, ավելացրել կաթ և եռացնելու միջոցով պատրաստել է 432գրամ քաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, որը լցրել է 0.5 լիտր տարողության շշի մեջ ու հետագայում գործածելու համար պահել վերարկուի գրպանում:

 

 

Թմրամիջոցը նույն օրը Մինասյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից:

 

 

Վերը նշված արարքի համար Կամո Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի («Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի») 1-ին մասի հատկանիշով: