Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է «Եվրատեսիլ- 2016» հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործութ յամբ'հանդես գալով 7-րդ համարի ներքո: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ- 2016»-ը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ.մրցույթը կմեկնաբանի Ավետ Բարսեղյանը:
Մրցույթի մեկնարկից առաջ Իվետա Մուկուչյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց. «Ես անհամբեր սպասում եմ, որ վերջին ամիսների բուռն աշխատանքի արդյունքը ներկայացնենք ամբողջ աշխարհին: Ամբողջ անձնակազմը պատրաստ է դրան: Մենք զգում ենք ձեր սերն ու աջակցությունը և ունենք դրա կարիքը: Ես հուսով եմ, որ դուք մինչև վերջ կլինեք իմ կողքին»:
Առաջին կիսաեզրափակչում հանդես են գալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա- Հերցեգովինա, Մալթա: