[email protected]. ահա այն մեյլը, եթե ցանկանում ես երկիրդ կոռուպցիայից փրկելու դարակազմիկ, արդյունավետ, կառուցողական առաջարկներն ուղարկել:

 

Երեկվանից հետո մեծ պահանջարկ ունեցող այս էլեկտրոնային հասցեն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանինն է: Ասել է թե՝ ազգափրկիչ մեյլ է և հենց այս մեյլից է կախված մեր այն մեծ ցանկությունը, որ երբևէ կապրենք զարգացած երկրում, ուր կոռուպցիային կարող ենք բախվել միայն գրականության մեջ, իսկ բանակն առավել մարտունակ կլինի:

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ հանդես եկավհայտարարությամբ, որով հայտարարեց պարբերական շաբաթական քննարկումների մեկնարկի մասին:

 

Ըստ Հովիկ Աբրահամյանի մեր երկրում պետք է կրճատվեն այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ՝ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: 

 

Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Վարչապետն ակնկալում է պետական մարմինների սթափ, իրատեսական և էական առաջարկություններ:

 

Թե ինչքանով է լուրջ այս հայտարարությունը, կթողնենք մտահոգ քաղաքացիների խղճին, մեզանից մնում էր մեյլը տարածելը: