Հավանաբար քառօրյա պատերազմի և սահմանին իրավիճակի զգալի սրման հետ կապված՝ օրերս համացանցում նորից սկսել են շրջանառվել Հայոց պատության «մեծն կեղծարար», պատմաբան համարվող, նաև համատեղության կարգով՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայր Ռիչարդ Կիրակոսյանի՝ «Հայաստանի Հանրապետություն» կոչվող գրքից հատվածներ ու դրանց վերլուծությունները:

 

Այսպես, այդ գրքի 1-ին հատորի 81-րդ էջում հեղինակը՝ Ռիչարդ Կիրակոսյանը, գրել է, որ Ադրբեջանի պահանջները Ղարաբաղի նկատմամբ «տպավորիչ» են, անհիմն չեն, չնայած հայերը «պնդում» են («պնդում են» բառը հեղինակն ինքն է չակերտների մեջ առել), որ Ղարաբաղն իրենց է պատկանում, ազերիներն էլ պնդում են, որ իրենցն է, և ազերիների պահանջները նույնքան իրավական են, որքան հայերինը: Կիրակոսյանը շարունակելով իր միտքը՝ ասել է, որ չնայած այն բանին, որ հայերը որոշակի ինքնավարություն ունեին անցյալում, այս տարածաշրջանն այնուամենայնիվ մտնում էր մահմեդական խանությունների մեջ, մասնավորապես՝ Գանիա և Ղարաբաղ խանությունների, և հայերը փորձում էին Ելիզավետպոլի միջոցով տիրանալ միայն այն շրջաններին, որոնք անհրաժեշտ էին իրենց քաղաքական նպատակների համար, բայց անելով դա՝ իրենք վտանգի տակ էին դնում տարածաշրջանի տնտեսական, և քաղաքական միությունը...

 

Ահա այս մարդն է, որ հանդիսանում է Րաֆֆի Հովհաննիսյանի և մի շարք այլ ընդդիմադիրների հիացմունքի առարկան, այս նույն մարդն էր ժամանակին Ազատության հրապարակում աջակցում իր որդուն, որը «հացադուլի» մեջ էր, և այս նույն մարդն էր, որը, ի դեպ, որպես պատմաբան առաջ էր քաշել ու պնդում էր այն վարկածը, թե հայերը իբրև եկվոր են բալկանյան թերակղզուց...

 

Ի դեպ, պատմության այս կեղծարարի ու ապազգային այս գործչի հետ կապված` մեխանիկորեն հիշեցի Րաֆֆի Հովհաննիսյանին, ում գոյության մասին մոռացել էի, ու հարց առաջացավ` իսկ ու՞ր է հիմա այդ «հայրենասեր» ընդդիմադիրը, ով համատեղության կարգով նաև «Նոր Հայաստան» փրկության ճակատի փրկիչներից է: Ու՞ր է «մեծն» հայրենասերն իր հայրենիիք համար օրհասական այս օրերին, ինչո՞ւ վերջին մեկ ամսում նրա ծպտունն անգամ չի լսվել: Միգուցե «ամերիկաներում» հերթական «գրանտի» փնտրտուքների մե՞ջ է...

 

Կից հրապարակումն՝ այստեղ

Կարեն Վարդանյան