Ադբեջանական կողմն անցնող գիշեր շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը' հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը' հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»: