Հայ-ադրբեջանական սահմանին նույն վտանգը չկա, որը եղել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի սահմանները նույն աստիճանի վտանգված են, ինչպիսին եղել է ղարաբաղա-ադրբեջանակ ան շփման գծում, բայց, իհարկե, ցանկացած կրակոց մտահոգիչ՝ լինի Տավուշում, թե Լեռնային Ղարաբաղում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը' պատասխանելով հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին:

 

 

Անդրադառնալով բանակում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Բանակում եղած որոշակի կոռուպցիոն դեպքերի հետ կապված լայնամասշտաբ քայլեր են ձեռնարկվում՝ սկսած ռազմավարական պլանավորման փաստաթղթերում արձանագրված նորմերից մինչև իսկ իրավապահ մարմինների կողմից ստուգումներ, ձերբակալություններ, պատիժներ, որոնք տասնյակներով են եղել այս տարիների ընթացքում»: