Եթե Երևանի ֆեյսբուքյան հասարակությունից մեկը նման բաներ ասեր, կասեինք՝ ոչինչ, բայց անաղուհացություն ու անբարոյականություն է Ղարաբաղից նման բաներ հնչեցնելը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտիկ, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ խոսելով այս օրերին ԵԿՄ-ի և գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին հնչող քննադատական հայտարարություններին և Արցախից ԵԿՄ-ականների հեռանալու պահանջին:

 

«Ես Բադասյանին չեմ ճանաչում, բայց չեմ կարողանում հասկանալ իրենց այսօրվա պահվածը: Իրենք ոնց որ ուզում են ջնջել իրենց ապրածը: Բադասյանի վերջին հայտարարությունը սուտ է, կեղծիքներ են, անճշտություններ: Ես ձեզ որպես ականատես ասեմ, որ Հադրութի բնակչությունը ոչ մի լարվածություն չունի, ավելին ուխտագնացությունների ժամանակ հերթեր էին լինում գեներալին տեսնելու համար:

 

Ըստ Դևրիկյանի՝ Բադասյանի այն հայտարարությունը, թե գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են արել Հադրութից, բացարձակ կեղծիք է: «Նա ասում է՝ ես չգիտեմ 94 թվականին գեներալն ինչ է արել: Անհնար է մարդը 1994-ին լիներ Ղարաբաղում և չիմանար, թե գեներալն ինչ է արել այնտեղ: Կա՛մ այդ մարդը ստախոս է, կա՛մ 94 թվականին չի եղել Ղարաբաղում: Կամ նրա այն հայտարարութունը, թե գեներալը չի մասնակցել մարտական գործողություններին, լրիվ կեղծիք է: Մեր ամբողջ բրիգադը կարող է դա փաստել: Մանվել Գրիգորյանը հենց մոտիկից է մասնակցել մարտական գործողություններին: Բադասյանի հայտարարություններում կար դավաճանական քայլ՝ այն, որ ԵԿՄ-ն պետք է Ղարաբաղից վերադառնա: Դա բացասական է անդրադառնում զինվորականների վրա, և բազմաթիվ հարցեր առաջացնում Հայաստանում»,- հավելեց Վարդան Դևրիկյանը: