Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պետք է հրաժարական տար այն բանից հետո, ինչ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում խոցեցին ռուսական ռմբակոծիչը, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

Չավուշօղլուն այս շաբաթ հայտարարել էր հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը կարողանա ներկայացնել Անկարայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու վերաբերյալ գեթ մեկ ապացույց, հաղորդել էր Anadolu գործակալությունը:

 

 

«Դա պետք էր անել այն բանից հետո, ինչ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռ: Իսկ ԻԼԻՊ-ի հետ կապերի համար ոչ թե հրաժարական են տալիս, այլ բանտ նստում»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում: