Կարծում եմ՝ գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Առաջին հերթին՝ կամավորականների կազմով, իր ստորաբաժանումներով գտնվում է Պաշտպանության բանակում, և երկրորդը՝ որպես ԵԿՄ նախագահ՝ բավականին լուրջ աշխատում է ռազմահայենասիրական դաստիարակության ուղղությամբ, որն ուղղված է մեր մատաղ սերնդի դաստիարակությանը»,- նկատեց նախարարը:
Ինչ վերաբերում է Վահան Բադասյանի հայտարարությանը, ապա Սեյրան Օհանյանը նշեց, որ դրա մասին ինքը տեղյակ չէ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում