Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծախսերի կրճատման նպատակով կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ կոնկրետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կրճատվել է ծառայողական 41 ավտոմեքենա: Նախարար Արտեմ Ասատրյանի համոզմամբ՝ դա իրենց աշխատանքին որևէ կերպ չի խանգարի:

 

«Այն բոլոր հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն կքննարկվեն և կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ»,- ասաց Ասատրյանը:

 

Հարցին՝ ինքը կամ իր գործընկերները պատրաստ են աշխատանքի գնալ հեծանիվով, ինչպես ընդունված է այլ երկրներում, Ասատրյանը նշեց, որ չի բացառում: «Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ խնդիրներն այդպես էլ կլուծվեն, իրենց ճիշտ ձևաչափով կլուծվեն»,- ասաց նա: