«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբն այժմ ամփոփում է ընտրությունների ընթացքը, սպասում նախնական արդյունքների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանը' հավելելով, որ ամփոփելուց հետո միայն մեկնաբանություն կտան:
Նա չցանկացավ մեկնաբանել Exit Poll-ի արդյունքները, որոնց համաձայն' Հրանտ Բագրատյանը ստացել է ձայների 3 տոկոսը:
Մամուլի պատասխանատուն քվեարկության ընթացքը գնահատեց վատ, քանի որ հանրապետության ամբողջ տարածքով պարբերաբար գրանցվել են խախտումներ' սկսած նրանից, որ տարօրինակ կերպով ակտիվություն էր քվեարկության առաջին երեք ժամերին, վերջացրած նրանով, որ բաց քվեարկություն է ընթանում, մարդիկ իրենց հասցեում գտնում են բազմաթիվ այլ գրանցվածների, որոնց ընդհանրապես չեն ճանաչում, դիտորդների հյուրասիրություն եւ այլն: «Այս ամենի արդյունքում, բնականաբար, ընտրությունները գնահատում ենք վատ, տեղի են ունեցել տոտալ ընտրակեղծիքներ»,- նշեց Կարինե Հարությունյանը: