Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը:

Փարիզյան թիմը Բրազիլիայի հավաքականի խաղացողի համար առաջարկել է 190 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին ցանկացել է դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նեյմարը, սակայն, մերժել է առաջարկը և մտադիր է երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնվել է «կապտանռնագույնների» հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2022թթ: