Գեներալ Սեյրան Սարոյանը և կամավորական ազատամարտիկները վերադարձել են Արցախից: Այս պահին «Մուսալեռ» ռեստորանային համալիրին հարող այգու տարածքում տեղի է ունենում գեներալի և կամավորականների դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Նրանց դիմավորելու են եկել 12 գյուղի հարյուրավոր բնակիչներ, գյուղապետեր, զինվորականներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
«Տղերքի դուխը տեղնա»,- ներկաներին ասաց գեներալ Սեյրան Սարոյանը: