
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Գերմանիայի գավաթի եզրափակչում այսօր Դորտմունդի «Բորուսիայի» դեմ դիմակայությանը և նշել, որ յուրահատուկ խաղ է լինելու:
«Հպարտանում եմ թիմի կայունությամբ: Շատ դժվար է, բայց այս թիմի մոտ ամեն ինչ ստացվում է: Այստեղ ենք հաղթելու համար: Իհարկե, սա յուրահատուկ խաղ է, սա եզրափակիչ է: Գլխումս շատ-շատ մտքեր կան»,- ասել է Գվարդիոլան:
Հիեցնենք, որ հանդիպման մեկնարը Երևանի ժամանակով 22:00-ին է: