Kicker-ը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում հարցում է անցկացրել՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար: Հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235 պրոֆեսինալ խաղացող:
Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում օգտին քվեարկել է հարցվածների 31,1 տոկոսը: Մխիթարյանին հաջորդում են «Բավարիայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին (21,1 %) և Թոմաս Մյուլերը (13,6 %): 4-րդ տեղում Պյեր Էմերիկ Օբամեյանգն է (13,2 %):
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 23 գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ճանաչվել է նաև Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ: