Օրերս «Կերամիկա» ընկերությունը տոնեց իր 19-ամյակը: 19 տարի առաջ ստեղծված կատարյալ միտքն այսօր արդեն ունի 19 տարվա պատմություն: Իմէքս գրուպ ընկերությունը հայկական շուկա հայտ ներկայացրեց 1997 թ-ին՝ «Կերամիկա» խանութ-սրահով, որը ստեղծման օրվանից ներկայացավ յուրահատուկ ու նրբաճաշակ ապրանքատեսականիով, մինչ օրս այդ ոլորտում առաջարկելով միայն ու միայն բարձրակարգ վերանորոգում՝ լիովին ապահովելով բնակարանային շքեղության բոլոր սպասելիքներն ու պատկերացումները:

 

19 տարի առաջ որդեգրելով «Կատարելություն ամեն ինչում» կարգախոսը, «Կերամիկա» ընկերությունն իր վրա վերցրեց հայ հասարակությանը ծանոթացնելու, ներմուծելու, ներդնելու կատարյալի ընկալման առաքելությունը:

 

Հանդիսանալով ոճի թելադրող հայ հասարակությունում՝ իր սոցիալական պարտքն է համարում վերհանելու և տարածելու հայկական տան՝ ներքին հարդարման, ինտերիերի առանձնահատկությունները: Եվ հենց դա էլ հանդիսացավ այս միջոցառման կորիզը, որի նպատակն էր հայկական ավանդական ոճի վերհիշումը և համեմատականների անցկացումը ներկայիս ոճական նորարարությունների հետ:

 

Այսօր «Կերամիկա» ընկերությունը շարունակում է համագործակցել ամբողջ աշխարհում հայտնի իտալական, գերմանական և եվրոպական այլ երկրների ապրանքանիշերի հետ, որոնք ինտերիերը դարձնում են գրեթե կատարյալ: «Կերամիկա» ցուցասրահում առկա նմուշներով հնարավոր է ստանալ մի նոր միջավայր բնակարանում, ինչը կփոխի հետաքրքրությունը կյանքի և արվեստի նկատմամբ:

 

Եվ ի վերջո «Կերամիկա» ընկերությունը տարեկան մի քանի անգամ իր պարտքն է համարում ներկայացնելու աշխարհի ամենավերջին նորությունները բնակարանի հարդարման ոլորտում: