Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից հետաքրքրվել է, թե ինչու է նա եկել հանդիպման առանց թուրք առաջնորդի կողմից նվիրված փողկապի:

 

«Ո՞րտեղ է փողկապը»,- հարցրել է Էրդողանը: Դրանից հետո Թուրքիայի նախագահը հիշեցրել է վարչապետին, որ նախորդ հանդիպման ժամանակ փողկապ էր նվիրել Ցիպրասին: Ի պատասխան դրան՝ Հունաստանի վարչապետը խոստացել է կապել այն հաջորդ զրույցին:

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», Ցիպրասը փողկապեր չի կապում, սակայն, մինչ իշխանության գալը, ասել էր, որ կապելու է դրանք, երբ նրա կառավարությունը կմարի Հունաստանի պարտքերը: