Մոտ ապագայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկխոսությունը շատ կբարդացվի, վստահ է Պաշտպանության և ռազմավարական գործընկերության ազգային ակադեմիայի կենտրոնի հետազոտող Մարտինշ Հիրշսը, գրում է Delfi.lv-ն:
Նա ասել է, որ Սիրիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացել է համագործակցել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն ոչ մեկ այս համագործակցությունը չի ցանկացել:
«Ռուսաստանի նկատմամբ արժանահավատությունը կորած է: Նախկինում նա մի խաղացող էր, որը, կարծես թե պաշտպանում էր միջազգային համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր չափանիշների վրա, սակայն Ղրիմը ցույց է տվել, որ նորմերն ու միջազգային պայմանագրերն այլևս կարևոր չեն Ռուսաստանի համար»,- ասել է Հիրշսը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանակին եվրոպական մակարդակով քաղաքական գործիչ էր, իսկ այժմ նա հեղինակազրկված է: «Այն ամենը, ինչ ասում է նա, այժմ միայն հեգնական ժպիտ է առաջացնում, սակայն նախկինում նրան լսում էին»,- ասել է նա: