Միջերկրական ծովում որսացել են EgyptAir ավիաընկերության կործանված A320 հանրանավի վթարային ռադիոփարոսի ազդանշանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ Ահրամ» թերթին հայտնել Է Եգիպտոսի քննչական հանձնախմբի ղեկավար Այման ալ Մուքադամը: Ազդանշանների հիման վրա հինգ կիլոմետր շառավղով որոշվել Է փարոսի գտնվելու շրջանը:

 

 

Ալ Մուքադամը պարզաբանել Է, որ Airbus ինքնաթիռը հանդերձված Է երեք այդպիսի սարքերով, որոնցից մեկը տեղակայված Է պոչամասում: Հենց դա Էլ ներկայումս փնտրում են որոնողները:

 

 

A320-ի ինքնագրիչները մինչ օրս չեն գտնվել: «Դրանց որոնումները լուրջ տեխնիկական հանդերձում են պահանջում, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք գտնվում են 3 հազար մետրը գերազանցող խորության վրա»,- պարզաբանել Է պաշտոնյան: Եգիպտոսի իշխանությունները մտադիր են դիմել խորջրյա գործողությունների բնագավառում մասնագիտացած արտասահմանյան ընկերություններից մեկին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: