he Guardian-ի թղթակից Շոն Ուոքերը, ով հարցազրույց էր վերցրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիից, իր զրուցակցին մեղադրել է ստի մեջ:

 

 

Լրագրողի հայտարարության պատճառ է հանդիսացել քաղաքական գործչի արձագանքը՝ բրիտանական պարբերականում հրապարակված հարցազրույցին, որում Սաակաշվիլին Ուկրաինայի կառավարությանը «անտաղանդ մարդկանց խումբ է» անվանել: Նյութի հրապարակումից անմիջապես հետո՝ Սաակաշվիլին ասել է, որ լրագրողը փոխել է իր ասած խոսքերը:

 

 

Իր հերթին, Ուոքերը հայտնել է, որ նա ունի քաղաքական գործչի հետ զրույցի ձայնագրություն, որում հստակ լսվում են նահանգապետի խոսքերը:

 

 

Հիշեցնենք, որ տված հարցազրույցում, որը Սաակաշվիլին խնդրել էր ուղղել, նա քննադատել է նախագահ Պյոտր Պորոշենկոյին և երկրի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին: